24.11.2024
Ադրբեջանը պատրաստ է նավթ մատակարարել Բելառուսին
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստում՝ հունվարի վերջին, քննարկման կդրվի Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների մասին հերթական զեկույցը՝ Բաքվին ուղղված խիստ քննադատությամբ:


Զեկույցը հեղինակել է Իսլանդիայից պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը:


«Այլևս որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, որը կառուցվածքային ու համակարգային բնույթ է կրում»,-նշել է նա:


Համազեկուցողը նշում է, որ տասնամյակներ առաջ՝ 2001 թվականին, երբ Ադրբեջանը միացավ Եվրախորհրդին, Բաքուն պաշտոնապես ընդունել էր, որ երկրում քաղբանտարկյալներ կան և խոստացել էր համագործակցել եվրոպացիների հետ՝ նրանց ազատ արձակելու համար:


«Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը դարձավ ժխտողական», - նշել է զեկույցի հեղինակն ու հավելել, որ այդպես այլևս չի կարող շարունակվել: