Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկիրը կարող Է փակել Հորմուզի նեղուցը նավթի փոխադրման համար, սակայն չի ցանկանում դա անել: «Մենք, անշուշտ, հնարավորություն ունենք անելու դա, բայց, իհարկե, չենք ցանկանում դա անել, որովհետեւ Հորմուզի նեղուցը եւ Պարսից ծոցը մեր փրկարարական գիծն են»,- ասել է նա: