24.11.2024
Ժամանակավորապես կասեցվել է Իրանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի ռեժիմը
prev Նախորդ նորություն

Կայացավ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությունը

«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց Կանանց միջագային տոնի կապակցությամբ, հնարավորություն ստեղծեց եւս մեկ անգամ արժեւորելու հայ կնոջ դերը:

«Կինը հանուն զարգացման» խորագրով մրցանակաբաշխությունն արդեն դարձել է ամենամյա եւ յուրաքանչյուր տարի այդ մրցանակին են արժանանում այն կանայք, ովքեր ակտիվ ներգրավված են տնտեսության, առողջապահության, կրթության եւ հանրային ծառայության ոլորտներում եւ աչքի են ընկնում իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ:

Այս տարվա մրցանակաբաշխությունը հատկանշական էր եւ տարբերվում է իր ձեւաչափով: Ի տարբերություն նախորդ տարվա, որում մրցանակակիրները բացառապես կանայք էին, այս տարի կային նաեւ տղամարդ մրցանակակիրներ: 

«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրը մրցանակներ հանձնեց հետեւյալ անվանակարգերում՝  Համայնքի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի, համայնքի արդյունավետ կառավարման համար, «Բարեկարգ համայնք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանին: «Մարզային ամենապահանջարկված ու յուրօրինակ հյուրատուն» անվանակարգում մրցանակ ստացավ ԻՐԻՍ հյուրատան հիմնադիր Իրինա Իսրայելյանը, «Մայրաքաղաքի լավագույն ուսումնարան» անվանակարգում ՝ Երեւանի զարդարվեստի արհեստագործական ուսումնարանի տնօրեն Լուսինե Բարսեղյանը, «Լավագույն որակ եւ համ» անվանակարգում ՝ Գյումրու «Կամելլիա Քեյքս» խմորեղենի արտադրության տնօրեն Հեղինե Մելիք-Սարգսյանը, «Հանրապետության առաջատար եւ մրցունակ ուսումնական կենտրոն» անվանակարգում՝ «Ռովի Սթայլ»-ի հիմնադիր տնօրեն Վիկա Սամվելյանը:


Մրցանակներ ստացան նաեւ առողջապության ոլորտում բազմամյա փորձ ունեցող վաստակավոր բժիշկներ:
«Բարձրակարգ դեմքի եւ դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Ռաֆիկ Շահպարոնյանին, «Տարվա լավագույն ալերգոլոգ – իմունոլոգ անվանակարգում» ՝Մարգարիտա Հովնանյանին, «Բարձրագույն ակնաբույժ» անվանակարգում՝ ակնաբույժ Վարսիկ Հակոբյանին, «Տարվա լավագույն բժիշկ լոգոպեդ» անվանակարգում Քրիստինա Խառատյանին: Էրեբունի ԲԿ-ից մրցանակներ ստացան՝ «Տարվա առաջատար մանկաբարձ-գինեկոլոգ» անվանակարգում Աննա Աղազարյանը, «Տարվա լավագույն գաստրոէնտերոլոգ» անվանակարգում Գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի ղեկավար Անի Քոչարյանը, «Առաջատար ճառագայթաբան» անվանակարգում՝ ռադիոլոգ Նունե Սարգսյանը:

«Առաջատար եւ բարձրակարգ ստոմատոլոգիական կլինիկա» անվանակարգում մրցանակի արժանացավ «Համասփյուռ դենտ» կլինիկայի հիմնադիր Համասփյուռ Հարությունյանը, իսկ «Լավագույն նորարար էսթետիկ ստոմատոլոգ» անվանկարգում ՝ Արսեն Վարդանյանը: «Վաստակավոր բժիշկ - ռադիոլոգ» անվանակարգում մրցանակ ստացավ «ՆորքՄարաշ» սրտաբանական կենտրոնի բժիշկ -ռադիոլոգ Մարինե Դավթյանը, «Բարձրակարգ եւ առաջատար պոդոլոգ» անվանակարգում՝ Լիանա Իգիթյանը: «Պացիենտի համակրանք» անվանակարգում մրցանակ ստացավ բժիշկ Էնդոկրինոլոգ Գայանե Հարությունյանը, «Բարձրակարգ հոգեբան» անվանակարգում ՝ Լիլիթ Ալեքսանյանը:

«Տարվա երիտասարդ լավագույն օտորինոլարինգոլոգ» անվանակարգում մրցանակ ստացավ «Աստղիկ» ԲԿ, օտորինոլարինգոլոգ Ալլա Համբարձումյանը:

«Նորածնային խնամքի պարագաների ամենապահանջարկված խանութ սրահ» անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց «Հեփի Քիդս» խանութ սրահը, «Մրցունակ ու նորարար մարմնամազության կենտրոն» անվանակարգում՝ «Tutunjian Fitnes» կենտրոնի հիմնադիր տնօրեն, հայրենադարձված Գեւորգ Թութուջյանը իսկ <<Առաջատար հարսանյաց կենտրոն» անվանակարգում՝ «Ժասմինա» հարսանյաց կենտրոնի հիմնադիր տնօրեն Արտակ Կիրակոսյանը:

«Լավագույն նորարար ու մրցունակ զարգացման կենտրոն» անվանակարգում մրցանակ ստացան կենտրոնի համահիմնադիրներ Նարինե Լոբյանն եւ Մերի Հունանյանը, «Լավագուն գործարար կին» ճանաչվեցին «Պլուս Մինուս» հաշվապահական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Չիտչյանն ու «Լի Վոյս» վոկալ ստուդիայի հիմնադիր ու ղեկավար Լիլիթ Գրիգորյանը:

«Բարձրակարգ, եւ առաջատար Ֆոտոստուդիա» անվանակարգում մրցանակ ստացան «Դիմակահանդես» ֆոտոստոիդիայի համահիմնադիրներ Մարիամ Դավթյանն ու Ռիմա Աբելյանը, իսկ «Առաջատար քեյթերինգային ընկերություն անվանակարգում» «KH Catering»-ի հիմնադիր տնօրեն Քրիստինա Բալայանը:

Կանանց շրջանում «Ամենապահանջարկված վարսահարդար-ոճաբան» անվանակարգում մրցանակ ստացավ «In VOGUE» գեղեցկության սրահի վարսահարդար-ոճաբան Արմեն Աբրահամյանը, իսկ «Բարձրակարգ դիմահարդար» անվանակարգում  «Նան Մեյք -Ափ» դիմահարդարման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Նանե Սահակյանը:

«Լավագույն նորարար ու մրցունակ զարգացման կենտրոն» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Իմ երազը» զարգացման կենտրոնի համահիմնադիրներ Նարինե Լոբյանին եւ Մերի Հունանյանին
Հատուկ մրցանակ շնորհվեց նաեւ «Արուս Խաչատրյան Լեթս Դենս» պարային ստուդիային: