Այլևս ոչ թե անցումային արդարադատություն, այլ անցումային բեսպրեդել: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ -Այլևս ոչ թե անցումային արդարադատություն, այլ անցումային բեսպրեդել․․․»,- գրել է Իշխանյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մայիսի 20-ին արգելափակել է հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը: «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», - ասված է Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ: