ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, չի բացառում նոր կուսակցություն ստեղծելու գաղափարը: Մեկնաբանելով նախկին նախագահի վերջին հարցազրույցում հնչեցրած այն միտքը, թե չի բացառում, որ հաջորդ տարի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և հնարավոր է, որ աջակցեն գործող քաղաքական ուժերին կամ նոր կուսակցություն հիմնեն, Լևոն Քոչարյանն ասել է. «Զրուցել ենք շատ թեմաներով, բայց չեմ կարծում, որ հիմա ժամանակն է դրա մասին խոսելու: Ոչնչի չեմ բացառում»։ Նա նաև չի բացառել համագործակցությունը ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, թեև նշել է, որ դա «դժվար է պատկերացնելը, սակայն անհնար ոչինչ չկա»։