Դեսպանությունը Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապի մեջ լինել
Աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ: Դեսպանությունը դիմել է քաղաքացիներին Facebook-ի իր էջում:
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի՝ աշխարհում արագ տարածման ներկա իրավիճակը՝ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունն առաջարկում է մշտական կապ պահել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ, հորդորում է Ղազախստանում և Ղրղզստանում ժամանակավորապես կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին դեսպանության էլեկտրոնային փոստին ([email protected]) ուղարկել իրենց տվյալները՝ անուն, ազգանուն, բնակության վայրը (մարզ, քաղաք, փողոց, շենք, բնակարան/տուն) և բջջային հեռախոսահամարը՝ կապի պահպանման նպատակով։
Հայտնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։ Գործարկվել է թեժ գծի հեռախոսահամար՝ +7 778 229 18 81:
Խնդրում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ Ղազախստանի և Ղրղզստանի իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, Ղազախստանում հավատարմագրված ՀՀ դեսպանը համատեղության կարգով կատարում է նաև Ղրղզստանում ՀՀ դեսպանի պարտականությունները՝ նստավայրը Նուր-Սուլթան: