Իսրայելի ՌՕՈՒ-ը հրթիռային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսային անկլավում գտնվող ՀԱՄԱՍ-ի ռազմական բազայի ուղղությամբ: Ըստ աղբյուրի՝ հասցվել է հրթիռային առնվազն 5 հարված: Ի պատասխան ՀԱՄԱՍ-ը զենիթային սպառազինությունից կրակ է բացել: Հրթիռային հարվածների հետևանքով հնարավոր զոհերի մասին չի հաղորդվել: Ավելի վաղ իսրայելացի զինվորականները հաստատել են հարվածների փաստը՝ նշելով, որ դրանք պատասխան էին Գազայից հրթիռների արձակմանը: Տեղի ունեցածի պատասխանատվությունն Իսրայելի Պաշտպանության բանակը դրել է ՀԱՄԱՍ-ի վրա: