5.11.2024
Վարչապետի որոշմամբ Գևորգ Լոռեցյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
26.12.2019
Վարչապետի որոշմամբ Գևորգ Լոռեցյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Գևորգ Լոռեցյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են։ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսավարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։