Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Ուղերձում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացա Ալմաթի քաղաքի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: