7.04.2025
Շուրջ 110 մլրդ դրամ է հատկացվել Արցախին. Ստեփանակերտում 700 նոր բնակարան կկառուցվի
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մարտի 30-ին և 31-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:


Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:


ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արցախի մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
07.04.2025
Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները