Նախօրեին Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հայտնում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված ինքնաթիռով բերվել են Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու համար բժշկական սարքավորումներ և դեղեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար։Հաջորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին։