22.04.2025
Ապրիլի 7-ին կգործարկվեն Երեւանի 22 շատրվաններն ու 8 ջրավազանները (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

ԵԱԶԲ-ն դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը կանխատեսում է 521 դրամ 2021 թվականին

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը կանխատեսում է 521 դոլարի միջինում 2021թ-ին: Այս մասին ասվում է «ԵԱԶԲ մակրոտնտեսական տեսություն. ուժեղ վերականգնողական աճ 2021 թվականին» վերլուծական զեկույցում։


«Կանխատեսման հիմնական սցենարում ապրանքների եւ ծառայությունների արտաքին առեւտրի դեֆիցիտը կբարելավվի 2021 թվականին՝ ներմուծման թույլ ներքին պահանջարկի եւ արտաքին պահանջարկի վերականգնման պայմաններում, որը կաջակցի արտահանմանը։ Արժեզրկման սպասումները, իրենց հերթին, կպահպանեն ազդեցությունը հայկական արժույթի վրա։ Այդ գործոնների գործողության արդյունքում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կձեւավորվի մոտ 2021 թ. ընթացիկ մակարդակներով: Հաշվի առնելով արագացված գնաճը՝ դա կհանգեցնի 2021 թ. վերջին ազգային արժույթի թերագնահատման նվազմանը:


Դրամի փոխարժեքը կամրապնդվի հաջորդ տարի՝ արտաքին պահանջարկի ուժեղացման եւ դրամական փոխանցումների վերականգնման ֆոնին։ Ազգային արժույթով կայունությանը կնպաստի երկրի վճարային հաշվեկշռի հավասարակշռվածությունը օտարերկրյա ներդրումների եւ տրանսֆերտների ներհոսքի ֆոնին», - կարծում են ԵԱԶԲ-ի փորձագետները:

Նախագահը ցավակցել է Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան