23.11.2024
Պատերազմից հետո Արցախի Կարմիր շուկա համայնքի տարհանված բնակիչների 70 տոկոսը վերադարձել է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ հայ գերիների հանդեպ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին

ԱՄՆ պետքարտուղարության՝ Մարդու իրավունքների վերաբերյալ 2020-ի նախօրեին հրապարակված զեկույցում կա անդրադարձ Ադրբեջանի՝ հայ գերիների նկատմամբ անմարդկային և անօրինական վերաբերմունքի թեմային։


Այդ մասին հաղորդում է Infoport.am:


Արձանագրելով, որ Թուրքիայի աջակցությամբ նախորդ տարվա պատերազմում ադրբեջանական կողմը բազմաթիվ անօրինականթյուններ է իրականացրել, ԱՄՆ Պետքարտուղարությունը մասնավորապես շեշտել է Հադրութում հոկտեմբերին երկու հայ գերիների նկատմամբ իրականացված բռնությունները տեսագրելու մասին։


Աﬔրիկյան արտաքին գերատեսչոիթյունն արձանագրել է, որ անկախ ﬕջազգային փորձագետների, որոնց թվում են BBC-ի և աﬔրիկյան Ատլանտյան խորհրդի վերլուծությունները, հաստատել են, որ տեսագրություններն իրական են։


Աﬔրիկյան արտաքին գերատեսչությունն արձանագրել է, որ մեկ ուրիշ հեղինակավոր կառույց՝ օրինակ է բերել «Աﬓեսթի ինթերնեշնլիի»՝ դեկտեմբերի 10-ի զեկույցը, որում նրանք հաստատել էին համացանցում մատչելի տասնյակ տեսագրոիթույններից 22-ի իսկությունը։


Այդ տեսագրությունների շարքում ﬕջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է ադրբեջանական ուժերի կողﬕց էթնիկ հայ քաղաքացիների՝ անդամահատման ﬕջոցով սպանության հանգամանքը»,- ասված է հայտարարության տեքստում։


Աﬔրիկյան կողﬓ արձանագրել է, որ Թերթերի շրջանում հօգուտ Հայաստանի լրտեսթյան ﬔղադրանքով ձերբակալվել էին 100-ի հասնող քաղաքացիներ: Նրանք, ըստ իրավապաշտպանների զեկույցի, կտտանքների են ենթարկվել։ Նրանցից մոտ տասը մահացել է ազատազրկման վայրերում։


Պետքարտուղարթյունը նշել է նաև Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունից ﬕ շարք գործիչների դեմ բռնությունների մասին։