28.11.2024
Մահացել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը
prev Նախորդ նորություն

Հայաստանում հարցվածների 63 տոկոսը կողմ է ՌԴ-ի հետ համագործակցության ամրապնդմանը

«GALLUP International Association»-ի անցկացրած հարցման արդյունքներով, Հայաստանում հարցվածների 62.9 տոկոսը գտնում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է ամրապնդի համագործակցությունը:


Հետազոտությունն անցկացվել է 2021 թվականի մարտի 26-29-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 801 մարդ Հայաստանի ողջ տարածքում։


«Անցկացված հարցման արդյունքներով` քաղաքացիների 62.9 տոկոսը գտնում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է ամրապնդի համագործակցությունը», - այսօր, մարտի 31-ին, հայտարարել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյուքները:


Նա նշել է, որ քաղաքացիներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին՝ «ըստ իրենց Հայաստանը ո՞ր երկրների կամ միությունների հետ պետք է ամրապնդի իր համագործակցությունը»:


«Ռուսաստանի հետ նշել է 62.9 տոկոսը, ԱՄՆ-ի հետ` 16.4 տոկոսը, Ֆրանսիայի հետ` 6.4 տոկոսը, Եվրոպական Միության հետ` 5.2 տոկոսը, Չինաստանի հետ` 2.6 տոկոսը, Իրանի հետ` 2.4 տոկոսը, ԵԱՏՄ-ի հետ` 1.5 տոկոսը, ՆԱՏՕ-ի հետ` 0.7 տոկոսը, Վրաստանի հետ` 0.7 տոկոսը և ՀԱՊԿ-ի հետ` 0.2 տոկոսը», - ասել է նա: