Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:"Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը",- գրել է նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ավելի վաղ Մարուքյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանից հանդիպելու առաջարկ է ստացել ու, ենթադրաբար, հանդիպումը տեղի կունենա վաղը: Լուսանկարը ԼՀԿ արխիվից 2019թ.: