ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի մի շարք ընկերությունների հետ կնքել է մինչեւ 2024 թվականի վերջն Ինջիռլիքի ավիաբազայում 95 միլիոն դոլար ընդհանուր գումարի շինարարական աշխատանքների կատարման պարտավորագիր: Այդ մասին հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի ութ շինարարական ընկերությունների տրվել է Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայում ռազմական ենթակառուցվածքի ընդհանուր նշանակության տարրերի կառուցման նախագծային եւ շինարարական աշխատանքների կատարման՝ 95 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ պարտավորագիր: Աշխատանքները կավարտվեն մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: