24.11.2024
Ռուսաստանը կարող է «Սպուտնիկ V»-ով ապահովել ողջ աշխարհին.  Գինցբուրգ
prev Նախորդ նորություն

Կանադան դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի գործածումը 55 տարեկանից ցածրների համար

Կանադան դադարեցրել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի օգտագործումը 55 տարեկանից փոքր մարդկանց համար թրոմբների առաջացման մտավախության պատճառով, հաղորդում է EADaily-ն:


Առողջապահության նախարարությանը համապատասխան հանձնարարական է տվել Կանադայի իմունիզացիայի ազգային խորհրդատվական կոմիտեն (NACI): «Զգալի անորոշություն կա AstraZeneca-ի պատվաստումից մինչեւ 55 տարեկան մեծահասակների օգտակարության հարցում՝ հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը», - հայտարարել է NACI-ի փոխնախագահ Շելլի Դիքսը:


Նշվում է, որ թրոմբների առաջացման ռիսկը ներկայում հայտնվում է 100 հազար մարդուց մեկի մոտ, ինչը շատ ավելի բարձր է, քան ենթադրվում էր ավելի վաղ:


Կանադայի Մանիտոբա նահանգում պատվաստանյութի ներդրման աշխատանքային խմբի բժիշկ Ջոսս Ռեյմերի խոսքով՝ Եվրոպայում թրոմբների աճող ռիսկ չեն հայտնաբերել դեղամիջոցի պատճառով, սակայն հազվադեպ, բայց լուրջ կողմնակի ազդեցություն է նկատվել հիմնականում երիտասարդ կանանց մոտ:


Ավելի վաղ՝ մարտի 25-ին, հաղորդվել էր, որ Կանադայի առողջապահության նախարարությունը AstraZeneca ընկերության պատվաստանյութի համար ցուցումներ է ներկայացրել պատվաստումից հետո թրոմբոզների առաջացման դեպքերի մասին:


AstraZeneca դեղամիջոցով պատվաստումը դադարեցվել է Գերմանիայում, Իտալիայում, Նորվեգիայում, Լատվիայում, Իսլանդիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ինդոնեզիայում, Սլովենիայում եւ մի շարք այլ երկրներում:


Այդ երկրների իշխանություններն տվյալ որոշումը կայացրել են՝ առաջնորդվելով պատվաստանյութի հնարավոր կողմնակի ազդեցությունների պատճառով նախազգուշական միջոցներով։ Ավելի ուշ ԱՀԿ-ի հանձնարարականից հետո մի շարք երկրներ վերսկսել են դեղամիջոցի օգտագործումը։