24.11.2024
Կանադան դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի գործածումը 55 տարեկանից ցածրների համար
prev Նախորդ նորություն

Փետրվարին ԵԱՏՄ երկրներում աճել են արդյունաբերական արտադրանք արտադրողների գները

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2021 թվականի փետրվարին հունվարի համեմատ կազմել է 103,4 տոկոս, 2020 թվականի դեկտեմբերից՝ 107 տոկոս:


Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Վիճակագրական տեղեկատվության մեջ, փոխանցում է Tazabek-ը։


Արդյունաբերական արտադրանքի գների աճը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ տեղի է ունեցել հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում՝ դրանց զգալի աճի և քարհանքերի մշակման հաշվին (15%-ով)։


Ընդ որում, մշակող արդյունաբերությունում արտադրողների գներն աճել են 5,3 տոկոսով, «էլեկտրամատակարարում, գազամատակարարում, գոլորշի եւ օդակարգավորում» գործունեության տեսակի գծով՝ 1,7 տոկոսով, «ջրամատակարարում, կոյուղու համակարգ, թափոնների հավաքման եւ բաշխման վերահսկողություն» գործունեության տեսակի գծով՝ 0,7 տոկոսով: