Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ընդհանուր ժողովը ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրեց ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին: Քվեարկության 23 մասնակիցներից 13-ը քվեարկել էին Մելիքբեկյանի, իսկ 7-ը՝ Թովմաս Գրիգորյանի օգտին։ Եվս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Մելիքբեկյանից բացի ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել էր նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը: Ավելի վաղ VERELQ-ի հետ զրույցում Արմեն Մելիքբեկյանը պատմել էր ՀՖՖ նախագահի պաշտոնում իր անելիքների մասին: