8.06.2025
Հայաստանում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՌԴ Գերագույն դատարանի նախագահը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:


Կառույցից հայտնում են, որ Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանը մարտի 29-ին ընդունել է ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը:


Երկու երկրների դատական իշխանությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի դատական համակարգերի արդյունավետ փոխգործակցության և զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Կողմերի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:


Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:


 


 

Հայաստանի արտգործնախարարն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին