5.11.2024
Արմեն Թավադյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել. ՄԻՊ
25.12.2019
Արմեն Թավադյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել. ՄԻՊ

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանները ներկայացրել են ահազանգ՝ կապված Արմեն Թավադյանի բնակարանում իրականացվող խուզարկության ընթացքի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել այն բնակարան, որտեղ քրեական գործի շրջանակում իրականացվել է խուզարկություն։ Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում՝ Արմեն Թավադյանի հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Այցի ընթացքում կստուգվեն նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են նաև Արմեն Թավադյանի փաստաբանների հետ: Նշված հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: