Տավուշի մարզպետը դատի է տվել Հրանտ Բագրատյանին
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Facebook-ի իր էջում գրել է մարզպետի մամուլի քարտուղար Լիլիթ Սարգսյանը։
«Մարզպետը դատարանից պահանջում է պարտադրել պարոն Բագրատյանին հրապարակային փոփոխություններ կատարել, ինչպես նաև որպես պատճառած վնասի փոխհատուցում վճարել 1 դրամի չափով», - գրել է նա Facebook-ի իր էջում:
Հարցի գինը
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ավելի վաղ Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ ադրբեջանցի «խաղաղապահները» չափումներ են իրականացնում Տավուշի մարզում՝ Բարխուդարլի (նախկին Ադրբեջանական ԽՍՀ էքսկլավ) նախկին բնակավայրի մոտ:
Նրա խոսքով՝ իրենք շատ հայերի զգուշացրել են, որ «գետի այդ կողմում» չեն լինի իրենց տներն ու անասնագոմերը։
Ընդ որում, նա հիշեցրել է, որ Ադրբեջանը գրավել է շատ ավելի ընդարձակ հայկական տարածք՝ Արծվաշեն (ՀԽՍՀ էքսլավ) գյուղը, սակայն նրա վերադարձի մասին չգիտես ինչու խոսք չկա։
Ավելի ուշ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ նման հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում ներդրողների վրա՝ խոստանալով դատի տալ Բագրատյանին։ Նրա խոսքով՝ մարզի տարածքների իբր հանձնման եւ այլ հարցերի շուրջ խոսակցությունների պատճառով որոշ ներդրողներ դադար են վերցրել։
«Մասնավորապես, դա վերաբերում է անասնաբուծության ոլորտում 4 մլն դոլարի ծրագրերի իրականացմանը։ Երկրորդ խոշոր ծրագիրը կապված է թռչնաբուծության ոլորտի հետ», - նշեց Չոբանյանը։