22.04.2025
Տավուշի մարզպետը դատի է տվել Հրանտ Բագրատյանին
prev Նախորդ նորություն

Մեկ օրում 7 ՃՏՊ. օպերատիվ իրավիճակը Հայաստանում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու` 5, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու` 3-ական, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, թմրանյութի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս պահին զոհերի հաստատված թիվը 4028 է. փորձաքննությունները շարունակվում են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան