25.11.2024
Այս պահին զոհերի հաստատված թիվը 4028 է. փորձաքննությունները շարունակվում են
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը ընդունել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:


Քննարկվել է վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:


Նախարարը նախագահ Սարգսյանին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական հիշյալ փոփոխությունների վերաբերյալ: