22.11.2024
Իրանը մոտ ապագայում խոշոր նավթամուղ կգործարկի. Ռոհանի
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտ է ավելացնել Սիրիային տրամադրվող ֆինանսական օգնությունը. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել երկրներին մեծացնել սիրիացի ժողովրդին տրամադրվող ֆինանսական օգնությունը:


«Ես կոչ եմ անում ձեզ օգնել մեզ բավարարել աճող պահանջները, ինչպես նաեւ ավելացնել ձեր ֆինանսական եւ հումանիտար պարտավորությունները Սիրիայում մարդկանց, օգնել թեթեւացնել փախստականներին ընդունող երկրների ֆինանսական բեռը», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Սիրիայի դոնորների «ԲՐՅՈՒՍԵԼ-5» համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է Գուտերեշը:


Նրա խոսքով՝ հակամարտության 10 տարվա ընթացքում հարյուր հազարավոր խաղաղ սիրիացիներ են զոհվել եւ միլիոնավոր մարդիկ վիրավորվել են:


«Սիրիայում երեխաների կեսը ծնվել է պատերազմի պայմաններում եւ այլեւս ոչինչ չեն տեսել։ Ավելի քան 2 մլն սիրիացի երեխա փախստական է», - ընդգծել է գլխավոր քարտուղարը։