22.11.2024
ԱՄՆ-ը և ԵՄ-ն պայմանավորվել են սպասել միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի առաջարկին
prev Նախորդ նորություն

Իրանը մոտ ապագայում խոշոր նավթամուղ կգործարկի. Ռոհանի

Իրանը մոտ ապագայում խոշոր նավթամուղ կգործարկի, որը թույլ կտա երկրին իր նավթի մեծ մասը արտահանել Օմանի ծովով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը։


«Առաջիկա ամիսներին մենք պետք է բացենք երկու խոշոր նախագիծ։ Դրանցից մեկը Գուրե-Ջասկ նավթամուղն է, որը թույլ կտա Պարսից ծոցից նավթի մեծ մասը արտահանել Օմանի ծով», - ասել է Ռոհանին։ Նա ընդգծել է խողովակաշարի կարեւորությունը քաղաքականության, անվտանգության եւ տնտեսության տեսանկյունից:


Խողովակաշարը սկսվում է Բուշերի հարավ-արեւմտյան նահանգի Գուրեհ նավթային տերմինալից (Պարսից ծոցի ափին) եւ ընթանում է մինչեւ Իրանի հարավ-արեւելքում գտնվող Ջասկ նավահանգստային տերմինալը (Օմանի ծովի ափին):


2 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը երկրին թույլ կտա նավթն արտահանել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս: