22.11.2024
ՌԴ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սիրիայի հյուսիսում ռմբակոծության կապակցությամբ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը և ԵՄ-ն պայմանավորվել են սպասել միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի առաջարկին

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են Բրյուսելում կայանալիք բանակցություններում սպասել Իրանի առաջարկությանը՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամը կարգավորելու կոչված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) լիարժեք կատարմանը վերադառնալու ուղիների վերաբերյալ:


Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հանդես է եկել լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Բելգիայի մայրաքաղաք կատարած այցին: Սղագրությունը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։


«Արդար կլինի ասել, որ այսօր կայացած (երեքշաբթի) հանդիպման ըմբռնում է եղել առ այն, որ մենք նայում այս հարցին մի անկյան տակ: Մենք նաեւ նշում ենք, որ պետք է շարունակել սերտորեն համակարգել գործողություններն այս հարցում», - հայտարարել է նա՝ մեկնաբանելով Բլինկենի համատեղ բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ:


«Լայն ընկալում կար, որ մենք սպասում ենք այն առաջարկին, որը, ինչպես իրանցիներն են ասել, մշակվում է [Թեհրանի] կողմից։ Եվ երբ ընդունվի այդ առաջարկը, մենք (ամերիկյան իշխանությունները) մեր եվրոպացի գործընկերների հետ կհամակարգենք հետևյալ քայլերը։ Սակայն ներկայումս գնդակը Թեհրանի կողմն է», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը։