8.06.2025
ՍԴ-ն հրապարակեց ՔՕ 300.1-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
prev Նախորդ նորություն

Որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում՝ 2 ջոկատով:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում, Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր, բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական աշխատանքներ:

Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:

Այժմ որոնումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ:


 

ԱԱԾ-ն բացահայտել է ոստիկանների կողմից գույքի հափշտակության դեպք (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին