22.11.2024
Ադրբեջանցիների «քարե պատերազմը». Արցախի ԱԳՆ-ն՝ քաղաքացիական մեքենաների վրա հարձակման մասին
prev Նախորդ նորություն

ԼՂ-ում խաղաղապահների համար նախատեսված ավանները կշահագործվեն մինչեւ ապրիլի 5-ը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, մինչեւ ապրիլի վերջ խաղաղապահների համար կգործարկվի շարժական հոսպիտալը, լրագրողներին հայտնել է պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը: Այս մասին մարտի 31-ին հայտնել Է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Դմիտրի Բուլգակովը Ստեփանակերտում մասնակցել է խաղաղապահների համար նախատեսված հերթական բլոկա-մոդուլային ավանի բացման եւ բնակեցման արարողությանը: Այս քաղաքում յուրաքանչյուր բնակելի մոդուլ աշխատում է փակ ցիկլով:


«Այսօրվա դրությամբ մենք ավարտում ենք 25 այդպիսի ավանների սարքավորումները, շահագործման է հանձնվում, կարգաբերում է ընթանում։ Ապրիլի 5-ից ոչ ուշ ամեն ինչ շահագործման կհանձնվի, այսինքն՝ մեր բոլոր խաղաղապահները կահավորվեն», - ասել է բանակի գեներալը։


Բուլգակովը հստակեցրել է, որ նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում շարժական հոսպիտալ է կառուցվում, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով որակյալ օգնություն կցուցաբերվի: Ռազմական գերատեսչության փոխղեկավարը ճշտել է, որ շարժական հոսպիտալի հավաքումը կսկսվի ապրիլի 5-7–ը, ամսվա վերջին այն պետք է ավարտվի:


«Մինչեւ ապրիլի վերջ մենք պետք է ավարտենք բոլոր ուղղություններով մեր խաղաղապահ ուժերի լիարժեք տեղակայումը», - հավելել է ռազմական գերատեսչության փոխղեկավարը:


Փոխնախարարը հիշեցրել է, որ ռազմական գերատեսչությունն արդեն մի քանի տարի շարունակ ՌԴ Զինված ուժերի համար բլոկա-մոդուլային ավաններ է կառուցում հեռավոր շրջաններում եւ Ռուսաստանի տարածքում, մասնավորապես, ծայրահեղ հյուսիսի շրջաններում:


Ստեփանակերտ, Գետավան, Կարակենդ, Խաչմաչե, Մարտունի, Ասկերան 12 բլոկա-մոդուլային ավաններ են կառուցվել եւ շահագործման հանձնվել: Առաջիկայում նման քաղաքներ կհավաքվեն Սիսիան-2, Ճարտար, Լաչինֆ, Սոս, Ջանյաթագ, Կարմիր բազար, Մարդակերտ, Զարիսլի, Շուշի, Զաբուխ, Ջեբրաբերդ, Ղըրըքախա բնակավայրերում։


Քաղաքների կառուցման համար գործի է դրվել 589 զինվորական շինարար եւ 45 միավոր տեխնիկա: Բացի այդ, ռազմական գերատեսչության նյութատեխնիկական ապահովման մասնագետները լրացուցիչ աշխատանքներ են իրականացնում բլոկա-մոդուլային քաղաքներին հարող հարակից տարածքների բարեկարգման եւ կանաչապատման ուղղությամբ:


Մոդուլային քաղաքները կահավորված են մահճակալներով, սեղան-աթոռներով, ցնցուղ կաբինետներով, ինչպես նաեւ կենցաղային տեխնիկայով (լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ): Յուրաքանչյուր քաղաքի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, մառան, ճաշարան, ինչպես նաեւ մթերային պահեստ: