23.11.2024
ԼՂ-ում խաղաղապահների համար նախատեսված ավանները կշահագործվեն մինչեւ ապրիլի 5-ը
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԳ նախարարն ու ԱԺ նախագահը քննարկել են արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն արտգործնախարարությունում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Անդրադառնալով վերջերս ադրբեջանցիների կողմից քաղաքացիական ավտոմեքենաների քարկոծման դեպքերին՝ Արթուր Թովմասյանն ընդգծել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Կարևորվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցերի բարձրաձայնումը:


Կողմերը քննարկել են երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Այդ համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման, ինչպես նաև տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը։


Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում արտաքին ճակատում հաջողությունների հասնելու համար պետք է օգտագործվեն բոլոր ներքին ռեսուրսները, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտությունը։