Հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների, առաքելությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին: Facebook-ի իր էջում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է նաև, որ միջազգային խաղաղապահության բնագավառում մեր խաղաղապահները վստահելի և արհեստավարժ գործընկերոջ համբավ ունեն: