Թեհրանում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրակնացնող ուկրաինական ինքնաթիռ: Ըստ վերջին տվյալների՝ ինքնաթիռում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Որևէ մեկին փրկվել չի հաջողվել: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով իրանական «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուցորոշ ժամանակ անց։ Flightradar24 կայքի համաձայն, ինքնաթիռը օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 2:42-ին, իսկ վերջին տեղեկատվությունը նրանից ստացվել է երկու րոպե անց՝ ժամը 2:44-ին: