28.03.2024
Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ոգեշնչվել է անպատժելիությամբ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կրեմլում հերքել են Ղարաբաղում «Իսկանդերների» կիրառման մասին լուրերը

«Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ընթացքում, եւ դա հաստատվել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Ոչ, որքան ես հասկանում եմ, դա նոր տեղեկատվություն է։ Ինձ հայտնի չէ, արդյոք դա զեկուցում էին զինվորականների գծով, արդյոք մեր զինվորականները դրա մասին ինչ-որ մանրամասն տեղեկություններ ունեն։ Դա, իհարկե, ավելի շատ իրենց իրավասությունն է», - ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե հայտնի է արդյոք նախագահին ղարաբաղյան հակամարտության գոտում "Իսկանդեր" հրթիռի ռուսական բեկորի հայտնաբերման մասին ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մասին:


«Դուք հիշում եք «Իսկանդերի» հետ կապված պատմությունը, որ նրանք չեն կիրառվել հակամարտության ժամանակ: դա հաստատվել է», - ասել է Պեսկովը:

Ուկրաինական Bees Airline ավիաընկերությունը Կիև-Երևան չվերթներ է նախատեսել մայիսի 3-ից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար