23.12.2024
Կրեմլում հերքել են Ղարաբաղում «Իսկանդերների» կիրառման մասին լուրերը
prev Նախորդ նորություն

Ուկրաինական Bees Airline ավիաընկերությունը Կիև-Երևան չվերթներ է նախատեսել մայիսի 3-ից

Ուկրաինական Նոր Bees Airline ավիաընկերությունը բացել է Կիևից և Օդեսայից Երևան առաջին չորս կանոնավոր երթուղիների տոմսերի վաճառքը։


Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, Կիևի օդանավակայանից ավիաընկերությունը կմեկնի Թբիլիսի, Բաթումի և Երևան, իսկ Օդեսայից՝ Երևան։ Լոուքոսթեր երթուղիների համար անհրաժեշտ իրավունքներն արդեն ստացել է Ուկրաինայի պետավիայծառայությունում:


Կիեւ-Երեւան չվերթները ավիաընկերությունը ծրագրել է մայիսի 3-ից շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Օդեսայից Երեւան Bees Airline-ը չվերթներ կսկսի հունիսի 14-ից՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:


Bees Airline երրորդ ավիաընկերությունը, որը չվերթներ է իրականացնում Ուկրաինայից Հայաստան: Այժմ Երեւան են թռչում Մաու եւ SkyUp ավիաընկերությունները։