Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների՝ գրիպի սեզոնին H1N1 գրիպից արդեն մահացել է երկու մարդ: «Մենք արդեն ունենք լաբորատոր հաստատված մահվան երկու դեպք, որոնք կապված են H1N1 գրիպի վիրուսի հետ: Մի դեպքը եղել է Իմերեթիում, մյուսը՝ Աջարիայում: Երկու դեպքում էլ հիվանդները ուշ են դիմել բժշկական հաստատություն: Երկու հիվանդներն էլ տարեց էին, գրիպը հանգեցրել է նրանց մոտ առկա քրոնիկ հիվանդությունների սրման, ինչն էլ նրանց մահվան պատճառ է դարձել», - հայտարարել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ինչ վերաբերում է մի քանի օր առաջ մահացած 8-ամյա աղջկան, ապա դեռևս անհայտ է ՝ մահվան պատճառը գրիպի վիրուսն է եղել, թե ոչ: «Հետազոտությունները շարունակվում են», - շեշտել է Գամկրելիձեն: