23.11.2024
Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները ստորագրեցին խորհրդատվությունների երկամյա ծրագիրը
prev Նախորդ նորություն

«Հայրենիքի փրկության շարժումը» բացում է Դեմիրճյան փողոցը

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօրվանիցազատում են Դեմիրճյան փողոցը։


«Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։


Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը դադարել է կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր պարտականությունները՝ դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հավաքականություն, որն ուղղակի վերածվել է հայրենադավ իշխանության ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քվեարկության կոճակ սեղմողի:


Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին։ Դավաճանի հեռացման համաժողովրդական պահանջը պետք է միասնաբար վերածենք համաժողովրդական պայքարի՝ կանխելով նորանոր զիջումներն ու թրքահաճո քաղաքականությունը:


Առաջին հանդիպման վայրն ու ժամը Ապրիլի 6 (երեքշաբթի), ժամը 14։00, Սևան քաղաք, Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակ»։