22.11.2024
Սուրբ Հարության ուղերձում Հռոմի Պապն անդրադարձել է հայ ռազմագերիներին
prev Նախորդ նորություն

Մերժել AstraZeneca մահացու պատվաստանյութը՝ նախապատվությունը տալով Спутник V-ին. Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահը Խաչիկ Ասրյանը կոչ է անում մերժել անգլո-շվեդական AstraZeneca մահացու պատվաստանյութը՝ նախապատվությունը տալով բացառապես ռուսական Спутник V-ին:

«Մեկ շաբաթ առաջ Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստան է ներմուծվել անգլո-շվեդական համատեղ արտադրության հակակորոնավիրուսային AstraZeneca պատվաստանյութը: Մի պատվաստանյութ, որը՝

Հայտնի է մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վնասակարությամբ:

Մարդկանց կյանքեր փրկելու փոխարեն՝ աշխարհի տարբեր երկրներում պատճառ է դարձել տասնյակ ու հարյուրավոր միանգամայն առողջ մարդկանց մահվան:

Այդ պատվաստանյութի վտանգավորությունն այնքան ակնհայտ է, որ անգամ Եվրամիության երկրներն են ստիպված եղել արգելել՝ 55-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստել մահաբեր այդ պատվաստանյութով, քանի որ այն առաջացնում է արյան թրոմբոզ և հանգեցնում անժամանակ մահվան:

Մահացու այդ պատվաստանյութի փոխարեն՝ ամբողջ աշխարհն, այդ թվում Եվրամիության զարգացած երկրները, արձանագրում են Ռուսաստանում ստեղծված և արտադրվող Спутник V հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը՝ համաշխարհային աղետ դարձած համաճարակի դեմ պայքարում:
Օրերս Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ստիպված եղավ հայտարարել, որ առողջապահությունը չպետք է խառնել աշխարհաքաղաքականության հետ, և իր կառավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի կառավարության հետ՝ ռուսական պատվաստանյութի ներկրման համար:

Ռուսական կողմի հետ բանակցում են նաև Գերմանիան, Ֆրանսիան, և եվրոպական բազմաթիվ այլ պետություններ. աշխարհի մոտ 50 պետություններում Спутник V պատվաստանյութը պաշտոնական գրանցում է ստացել:

Այս իրավիճակում ի՞նչ է անում Արևմուտքի կողմից Հայաստանում իշխանության բերված խամաճիկների խունտան՝ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ. Спутник V պատվաստանյութի ներմուծման և նույնիսկ Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելու համար բարեկամ երկիր Ռուսաստանի հետ բանակցային գործընթաց սկսելու և վարելու փոխարեն՝ անմեղսունակի անտարբերությամբ դիտում է, թե ինչպես են Հայաստանում ամեն օր համաճարակից մահանում մոտ երկու տասնյակ մեր հայրենակիցներ:

Եթե համաճարակի բռնկման սկզբնական շրջանում մարդկանց մահն ինչ-որ տեղ կարելի էր բացատրել առողջապահական համակարգի անճարությամբ, քանի որ չկար դրա դեմ պայքարի արդյունավետ միջոց, ապա այսօր, Կորոնավիրուսից մահացած՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մահվան պատասխանատվությունն իր վրա է կրում Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային-քրիստոնյա կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում մերժել անգլո-շվեդական AstraZeneca մահացու պատվաստանյութը, և ոչ մի պարագայում թույլ չտալ, որ իրենց ներարկեն այդ թույնը: Կուսակցությունը պահանջում է Հայաստանի իշխանությունից օր առաջ բանակցություններ սկսել բարեկամ Ռուսաստանի հետ՝ ռուսական Спутник V պատվաստանյութի ձեռք բերման նպատակով:

Յուրաքանչյուր կորսված օր բերում է նորանոր մահեր, որի իրավական և բարոյական միակ պատասխանատուն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող հողատու Փաշինյան Նիկոլն է և իր թրքապաշտ իշխանությունը»,- ասված է հայտարարության մեջ: