11.11.2025
Աշխարհազորը պետք է, բանակի ռեսուրսները կարող են բավարար չլիներ. նախարար
28.08.2020
Աշխարհազորը պետք է, բանակի ռեսուրսները կարող են բավարար չլիներ. նախարար

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացատել է, թե ինչ նապատակ ունի աշխարհազորի ստեղծումը, որը նախատեսված է «Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ի առաջարկած փոփոխություններով: «Աշխարհազորի ստեղծումը պայմանավորված չէ լայնամասշտաբ պատերազմի վտանգով: Դա ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին», - ասել է նախարարը օգոստոսի 28-ին լրատվամիջոցների հետ զրույցում: Նա նկատել է, որ բանակի ռեսրուսները կարող են բավարար չլինել լայնամասշտաբ պատերազմի պարագայում և կարող է ծագել աշխարհազորի անհրաժեշտություն է ծագել: «Մեր ակտիվ բանակի ռեսուրսները իհարկե կարող են բավարար չլիներ», - ասել է նա՝ հավելելով, որ այս պահին սահմանին իրավիճակը կայուն և կանխատեսելի է: Այնուհետև նախարարը կարճ արձագանքել է լրագրողների դիտարկմանը, արդյոք աշխարհազորի ստեղծումն «ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում է կատարվում: «Ազգ բանակ հայեցակարգը չեմ կարդացել», - ասել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Նշվում է, որ օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում: «Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները», - ասված է նախագծում: