23.12.2024
Հայաստանը պահպանել է տեղը ՌԴ նոր քաղաքացիների հիմնական «մատակարարների» հնգյակում
prev Նախորդ նորություն

Ղարաբաղ, ընտրություններ, ապաշրջափակում. հայտնի է Պուտին-Փաշինյան հադիպման օրակարգը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ապրիլի 7-ին կայանալու է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր Երևանը:


"Առաջին հերթին, իհարկե, քննարկվելու է եռակողմ հայտարարության դրույթների կատարումը, որը վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին",- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է Կրեմլի ներկայացուցիչը:


Պեսկովի խոսքով, կողմերը կքննարկեն նաև Հայաստանում կայանալիք ընտրությունների և Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերող հարցեր: