Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ «ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի մասնակցությամբ քննարկվել ենք բանակաշինության և մեր անվտանգային միասնական համակարգին առնչվող մի շարք հարցեր»- գրել է Արցախի նախագահը: