23.12.2024
«Կարևոր է պետության շահը». կառավարության պատասխանը Օնիկ Գասպարյանի գործով
prev Նախորդ նորություն

Նպատակ չկա ու չի էլ կարող լինել. Դավիթ Բաբայանը՝ Կարմիր շուկան Բաքվին հանձնելու մասին

Արցախի Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա ու չի էլ կարող լինել: Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:


Նրա խոսքով, որևէ մեկը Կարմիր Շուկայի կարգավիճակը չի փոխել:


«Այն հայկական է, գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի տարածաքում, հետևաբար, դրա կարգավիճակը փոխելու, Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա և չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի», - շեշտեց ԱԳ նախարարը:


Դավիթ Բաբայանը նաև հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է «եղածը պահպանելու համար»:


VERELQ-ը հիշեցնում է, որ մամուլում շրջանառվող լուրերին ավելի վաղ արձագանքել էր նաև Արցախի նախագահը՝ նշելով, որ  նման խոսակցությունները որևէ հիմք չունեն և, հակառակը, ԱՀ իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում: