19.10.2025
Հանրությանը պատրաստում են՝ մեր ինչի՞ն է պետք Ցեղասպանության ճանաչումը մտքին. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում. ԿԲ

Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունից»։


«Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետևանքով տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու գնաճային սպասումների զգալի ավելացում»:


ԿԲ գնահատմամբ, գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են եղել առաջարկի գործոններով, այդ թվում՝ միջազգային ապրանքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցություններով, ինչպես նաև դրամի արժեզրկմամբ։


ԿԲ բազային սցենարի համաձայն, առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։ Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամկետ գործոններով, որոնց ազդեցությունն աստիճանաբար կչեզոքանա՝ արտահայտելով միջնաժամկետ գնաճի՝ դեպի ներքև ճշգրտմամբ»,-ասված է Կենտրոնական բանկի հաշվետվությունում։


Հաշվի առնելով գնաճային գործոնների կարճաժամկետ բնույթը՝ առաջիկայում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ուղղված կլինի գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։


ԿԲ-ն համավարակի, տնտեսական անորոշությունների պայմաններում տնտեսական աճի տարեկան կանխատեսումը վերանայել է փոքր-ինչ ներքև։


Նշվում է, որ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը որոշ չափով կվերականգնվի, սակայն միայն հորիզոնի վերջում կմոտենա գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ պայմանավորված արտադրողականության ու ներդրումների սպասվող ցածր աճի միտումներով։


 

Արա Այվազյանը Վատիկանի գործընկերոջ հետ քննարկեց հայ գերիների անվտանգ հայրենադարձման հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան