23.11.2024
Արցախից ՀՀ զենք տեղափոխելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել, 5-ը ազատազրկվել են
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն հաստատել է Թուրքիային Ղարաբաղյան պատերազմում ներգրավելու փաստը

ԱՄՆ-ն հաստատել է, որ Թուրքիան ներքաշվել է Ղարաբաղյան պատերազմի մեջ անցած տարվա աշնանը ՝ Ադրբեջանին աջակցելու նպատակով։ Այս մասին ասվում է Աշխարհում մարդու իրավունքների մասին զեկույցում, որը հրապարակել Է ԱՄՆ Պետդեպարտամենտը։


Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Արցախի չորս շրջանների նկատմամբ "Թուրքիայի աջակցությամբ", իսկ մնացած շրջանները վերադարձվել են հրադադարի արդյունքում:


"Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ինտենսիվ մարտական գործողությունների 44 օրվա ընթացքում կողմերը հայտնել են զգալի զոհերի եւ վայրագությունների մասին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնել է վերահսկողությունը Ղարաբաղի ուժերի կողմից վերահսկվող չորս հարակից տարածքների նկատմամբ, Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9 - ին, հանգեցրել է Ադրբեջանին երեք լրացուցիչ տարածքների նկատմամբ վերահսկողության փոխանցմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը", - ասվում է զեկույցում:


Զեկույցի հեղինակները նաեւ նշում են, որ 1995 թվականից Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային միջնորդության առարկա է: Նշվում է, որ բացի այդ, 2020 թվականի հուլիսի 12-16-ը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին ՝ Տավուշ տարածաշրջանի մերձակայքում, բռնության բռնկում է տեղի ունեցել:


Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների սկսվելուց հետո Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն, որի համաձայն սահմանվեցին խոսքի ազատության, հավաքների անցկացման և այլ սահմանափակումներ: Սահմանափակումները հանվել են դեկտեմբերի 2-ին, եւ 2020 թվականի վերջին ուժի մեջ են մնացել միայն զորքերի մասնակի զորահավաքի դրույթները: