27.11.2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցել է 1671 զոհվածների ընտանիքների
prev Նախորդ նորություն

Չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ կեղծ խաղաղասիրությամբ՝ հայը Ադրբեջանի համար թշնամի է. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հիշեցնում է՝ հայը ադրբեջանցու համար թշնամի է:


"Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ կեղծ խաղաղասիրությամբ: 

Ինչ էլ անունը դնեք`
Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը:

Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն:

Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով:

Այս ամենն այսօր վերահաստատել եմ մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում"- գրել է նա Facebook-ի իր էջում: