28.11.2024
«Իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ-ն, կուսակցությունները ասելիք չունե՞ն Հովիկ Աղազարյանին. Պողոսյան

Կայացած պետությունը կաթվածահար պետությունից տարբերվում է ինստիտուտների աշխատանքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:


Նա դիմել է Արցախի իշխանություններին.

"Հանրությունն իր կարծիքն արդեն արտահայտեց աղազարովների` հողային պատկանելության մասին դիրքորոշումներին, բայց մի հարց ինձ այդպես էլ հանգիստ չի տալիս։ Արցախի հանրապետության Ազգային Ժողով, ԱՀ քաղաքական կուսակցություններ, դուք է՞լ բան չունեք ասելու ՀՀ-ում հնչող` Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին թուրքական դիրքորոշումների վերաբերյալ։


Եթե ունեք, ապա դա ինստիտուցիոնալ ասեք, այլ պարագայում եթե դուք ինքներդ ձեզ չհարգեք, ապա ո՞նց պետք է ուրիշներից պահանջեք ձեզ հարգել",- գրել է նա։


Հիշեցնենք, ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վերջին հարցազրույցում հայտարարել է. "Քարվաճառը մերը չէր։ Քարվաճառը 90-ականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանության գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեն, և Արցախը ստանար կարգավիճակ":