ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հեռագրում ասվում է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք խորին ցավակցությունները Երևանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին փոխանցել ամենաանկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին։ Հարգանքներով՝ Վլադիմիր Պուտին»: