19.04.2025
ՊԵԿ-ը բացահայտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ բեռների ներմուծման դեպքեր
prev Նախորդ նորություն

ՌԴ դեսպանն ու Գեղարքունիքի մարզպետը քննարկել են համագործակցության հարցեր

Մարտի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով աշխատանքային այցով ժամանել է մարզ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու ռեգիոնների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Այնուհետ ՌԴ դեսպանին ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 260 տոննա սննդամթերք կտրամադրի Արցախին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար