Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Հունիսի 5-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 203 887 պատվաստում, հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Առաջին դեղաչափ ստացել է 1 135 444 քաղաքացի, 2-րդ դեղաչափ՝ 1 008 404 քաղաքացի։ 3-րդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 55 855 քաղաքացի։