Երկարատեւ հիվնդությունից հետո 58 տարեկանում մահացել է լրագրող, հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Ռուզան Խաչատրյանը: «Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ։ Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ…», - գրել է նա։