Խոր ցավ ու կսկիծ եմ ապրում մեր ժողովրդին պատուհասած աղետի՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:"Ցավակցության ու վշտակցության խոսքերս եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին։Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։ Ուժ, կորով ու համբերություն բոլորիս"։